ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում թեկնածուների անունները հայտնի են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի փակ նիստը, որի օրակարգի մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Նոյեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջարկը կքննարկվի այդ նիստում: Քաղխորհուրդը կքննարկի նաեւ ռեյտինգային ցուցակներում թեկնածուների առաջադրման հարցը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն հայտնի հավանական թեկնածուների մեջ կան ներկա եւ նախկին պատգամավորներ:

Մասնավորապես հիշատակվում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի անունը` որպես Դավիթաշենի ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը եւ Տիգրան Ստեփանյանը կլինեն Արարատի մարզի թեկնածուները, Գեղարքունիքի մարզում ռեյտինգային կարգով կառաջադրվեն նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Շիրակի թեկնածուն կլինի Վարդեւան Գրիգորյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս