Սիրիական բանակը լրիվ վերահսկողություն է սահմանել Հալեպի հարավ-արևելքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակը լրիվ վերահսկողություն է սահմանել Հալեպի հարավ-արևելքում գտնվող Շեյխ-Սաիդ թաղամասում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա), գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը:

Գործակալության տեղեկություններով՝ գրոհայինները կորուստներ են կրել և նահանջում են:

Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Հալեպի հյուսիս-արևելքում՝ ազատագրելով Շեյխ-Հոդր և Շեյխ-Ֆարես թաղամասերը:

Հալեպի արևմտյան հատվածը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության տակ: Արևելյան հատվածը վերահսկում են տարբեր զինված խմբավորումները, այդ թվում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն:




Լրահոս