Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում և Տաշիրի տարածաշրջանի ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Մասիսի, Արտաշատի, Տաշիրի, Մարալիկի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս