Սաակաշվիլին ցանկանում է օլիգարխներին ազատել որոշումներ կայացնելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է նոր կուսակցության՝ «Նոր ուժերի շարժման» ստեղծման համար դրամահավաքի սկզբի մասին, փոխանցում է Gazeta.ru-ն: Այդպիսով, ըստ նրա, օլիգարխներին կազատի որոշումներ կայացնելուց: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Մենք Ուկրաինայի համար բացարձակ նոր կազմակերպության ստեղծողներն ենք, որտեղ չկան գլխավորներ և նշանակվածներ: Մենք ցանկանում ենք օլիգարխներին ազատել որոշումներ կայացնելուց: Ուկրաինայում իշխանության  միակ աղբյուրը պետք է լինի ժողովուրդը, քանի որ դա է գրված սահմանադրության մեջ»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Նա նաև նշել է, որ կուսակցությունը մտադիր է իրականացնել Ուկրաինան բարեփոխելու հավակնոտ պլանները:




Լրահոս