«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ավելի քան 7 039.8 մլն տոննա ապրանք, որի արժեքը կազմել է ավելի քան 20 136.2 մլն. դրամ կամ 42 040.9 հազ. ԱՄՆ դոլար:
Ստացված օգնության 52.6%-ը կազմել է քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.7%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 6.8%-ը` մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմները, 4.9%-ը` սարքեր եւ ապարատները, իսկ 13.5%-ը` մնացած ապրանքները: 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մարդասիրական օգնության ծավալն աճել է 10.6 տոկոսով: