ԱՄՆ-ում ռուս անչափահասը սպանել է իրեն որդեգրած ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում անչափահասը, ում որդեգրել էին Ռուսաստանում, մեղադրվում է իրեն որդեգրած ծնողներին սպանելու մեջ, գրում է Dallas News թերթը:

Թերթի տեղեկություններով՝ ոստիկանություն անանուն զանգ է ստացվել, որում հաղորդվել է այն մասին, որ 17-ամյա Կառլ Էդվարդ Բրյուերը մարիխուանա է ծխել և խոստովանել իրեն որդեգրած ծնողների սպանությունը:

Զանգից հետո անչափահասի տուն մեկնած ոստիկաններն առաջին հարկում հայտնաբերել են Մերի և Տրոյ Բրյուերների մարմինները, ընդ որում, նշվում է, որ անչափահասը գտնվել է երկրորդ հարկում և հրաժարվել ինքնակամ հանձնվել: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել նրան ձերբակալելու համար:

Ինչպես նաև հաղորդվում է, որ Կառլից բացի, ընտանիքը ևս երկու երեխայի է որդեգրել Ռուսաստանից:




Լրահոս