Սերիալային աշխարհը հաստատ իմը չէ. Նարինե Դովլաթյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նարինե Դովլաթյանը շուտով երկրպագուների դատին կհանձնի փոփ ժանրի նոր երգ` անգլերենով: Երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերինը` Համլետ Առաքելյանը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մինչեւ Ամանոր ստեղծագործությունն արդեն հասանելի կլինի բոլորին:

15280937_1226326990781698_1536876692_n

Քանի որ Նարինեն նկարահանվում էր «Աբելի քույրը» հեռուստասերիալում, հետաքրքրվեցինք` արդյոք վերջինս կարողացավ մերվել աշխատանքային այդ միջավայրի կանոնների հետ. «Այդ սերիալն ավարտվել է, եւ չնայած նոր առաջարկներ շատ եմ ստանում, էլ չեմ ընդունում: Հինգ տարի շարունակ տարբեր հեռուստաընկերություններ ինձ առաջարկում էին հանդես գալ սերիալում, ես որոշեցի ընդունել հրավերը` միայն համապատասխան փորձ ձեռք բերելու նպատակով:

15281814_1226326980781699_642926862_n

Սակայն ինձ այնքան էլ դուր չեկավ այդ պրոցեսը. դերասանական խաղի վրա աշխատելու ժամանակ չկար, չնայած որ ռեժիսորը պրոֆեսիոնալ էր: Այն, ինչ անում էինք, ավելի շատ նման էր աշխատանքի, քան ստեղծագործական պրոցեսի: Իսկ ես այդ ամենն ի սկզբանե զուտ որպես աշխատանք չէի դիտարկում: Սերիալային աշխարհը հաստատ իմը չէ: Գուցե հանդես գամ հումորային նախագծերում, բայց լացակումած, տխուր սերիալներն իմ սրտով չեն»,-մեկնաբանեց նա:

15327594_1226326977448366_1480651222_n

Փոխարենը Նարինեն մտածում է գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մասին: Նա արդեն ստացել է մի քանի հրավեր, ծանոթանում է սցենարին ու աշխատակազմին`վերջնական որոշում կայացնելու համար:

15310372_1226326984115032_1944160436_n

Մենք հետաքրքրվեցինք` ինչու է երգչուհին հազվադեպ հանդես գալիս ակումբային համերգներով. «Վաղուց է, ինչ ակումբներում մշտական համերգներ չունեմ: Այդ միջոցով գումար չես կարող վաստակել, տվյալ հարթակում ներկայանալը եւս ինձ համար ստեղծագործական պրոցես է: Բայց, ցավոք, ակումբի հանդիսատեսը նախընտրում է լսել հայտնի երգերի cover տարբերակներ, քան քո հեղինակային գործերը: Նաեւ այդ պատճառով հաճախակի հանդես չեմ գալիս համերգներով»,- եզրափակեց նա` հավելելով, որ այս պահին որպես աշխատանք դիտարկում է կոորպորատիվներում ներկայանալը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս