Հայ տղաներն ամենալավն են ու ամենադուխովը. Նարինե Դովլաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ հետեւում հայկական շոու-բիզնեսի թոհուբոհին, փոխարենը հետաքրքրված եմ համաշխարհային երգարվեստով, լսում եմ, ոգեշնչվում: Իսկմեր երկրում ոմանք միայն բիզնես են անում, շոու նրանց գործերում առկա չէ: Մենքշոուիմեջսովորելու շատ բան ունենք, ինչպես նաեւ՝ բիզնեսի: Ամեն դեպքում, եթե երաժշտությամբ ես զբաղվում, արվեստը պետք է լինի առաջին տեղում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Նարինե Դովլաթյանը:

Նա տեղեկացրեց, որ ձայնագրել է նոր երգ՝ երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն: Բացի այդ՝ կա եւս մեկ նոր ստեղծագործություն, որի վրա աշխատում է երգչուհին, իսկ թե կոնկրետորի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի, դեռ չիորոշել:

Այս տարին Նարինեի համար բուռն է համերգների առումով: Տեւական ժամանակ է՝ նա համերգային շրջագայությամբ Ֆրանսիայում էր, իսկհունիսի 15-ին էլ Project LA նախագծի շրջանակում համերգով հանդես կգա Մարզահամերգային համալիրում:

Հարցին, թե իրենոր ժանրում է գտել, Նարինեն պատասխանեց. «Երբեքչեմ կարող ասել, թե որ ժանրում եմ հանդես գալիս. մեկ՝ փոփ, մեկ՝ ջազ եւ բլյուզ, ֆոլկ եւ ռոք: Ամենակարեւորը հարմոնիան է, մեղեդին, խոսքը: Սստեղծագործելիս չես մտածում ժանրի մասին, էականն այն է, որ երգի մեջ հոգի եւ իմաստ դնես»:

Որոշ ժամանակ առաջ Նարինեն ակտիվ կերպով նկարահանվում էր սերիալներում եւ ֆիլմերում: Վերջին ժամանակահատվածում նրան դերասանուհու դերում չենքտեսնում, հետաքրքրվեցինք՝ ինչու. «Սերիալներն ինձնից շատ ժամանակ էին խլում, չէի հասցնում երաժշտությամբ զբաղվել այնքան, որքան կցանկանայի: Իհարկե, գեղարվեստական ֆիլմեր շատ եմ սիրում, բայց, չգիտեսինչու, ինձ միշտ առաջարկում են դրամատիկ դերեր: Կցանկանայի հումորային, ուրախ աշխույժ կերպար մարմնավորել: Եթե հարմար առաջարկ ստանամ, չեմ հրաժարվի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Մենք մի փոքր էլ անձնական թեմաներից զրուցեցինք: Նարինեին հարցրինք՝ ինչպիսինպետք է լինի տղամարդը, որպեսզի գերի նրա սիրտը. «Տղամարդը պետք է լինի անկեղծ, հումորով, ազնիվ, աշխատասեր ու պատասխանատու: Սրանք մեկը մյուսիհետսերտորեն փոխկապակցված են: Իսկ, ընդհանրապես, հայ տղաներն ամենալավն են ու ամենադուխովը»,-եզրափակեց երգչուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս