Սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի իրադարձություններից. Սերժ Թանկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով:

Բանախոսներն են՝ Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը (տեսազանգի միջոցով), Սերժ Թանկյանը (քննարկմանը տեսազանգի միջոցով), Վահե Բերբերյան, սփյուռքահայ երգիծաբան և արվեստագետը (տեսազանգի միջոցով), Էրիկ Նազարյանը (տեսազանգի միջոցով) և Հրանտ Թոխատյանը:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի, որովհետեւ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ և  երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը:

Նա նշեց, որ նրանք, ովքեր քաղաքական հարցերով են զբաղված, միանում են ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք քաղաքական մարդիկ չեն, կապված չեն ՀՀ-ի հետ, չեն միանում ստորագրահավաքին.

«Մեզ համար շատ կարեւոր է ստորագրողների հայ լինելը, այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը»,-ընդգծեց Թանկյանը:

Սերժ Թանկյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է 2017թ.-ին գալ Հայաստան` առաջիկա ընտրությունները վերահսկելու համար:




Լրահոս