Սենց, թե նենց ինքն է որոշելու` գա, թե չգա. Բազմասեր Առաքելյանը` իր ապագայի և Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը կմասնակցի հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին, սակայն դեռ չի ցանկանում բացահայտել, թե որ կուսակցության ռեյտինգային ցուցակով է մասնակցելու: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բանակցություններն ավարտված են, որոշումն էլ կայացված, սակայն դեռևս չի բացահայտի:

Հարցին` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող է ինչ-որ բան փոխել ձեր որոշումներում, նա նշեց. «Սենց, թե նենց ինքն է որոշելու` գա, թե չգա, եթե գա, ես միայն կողջունեմ: Ծառուկյանը դեռ չի գալիս, ինքը ոչինչ չի ասել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս