Ռուսական Սու-33-ը վթարի է ենթարկվել՝ վայրէջք կատարելով «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Սու-33 կործանիչը վթարի է ենթարկվել՝ վայրէջք կատարելով «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա, փոխանցում է Life.ru-ն:

ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել տախտակամածի սահմաններից մալուխի խափանման պատճառով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կործանիչը մարտական խնդիր էր իրականացնում Սիրիայի երկնքում:

Հաղորդվում է նաև, որ օդաչուն հասցրել է կատապուլտացվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս