Լիբիայում ընդդիմությունը կարողացավ վերահսկողություն հաստատել մայրաքաղաք Տրիպոլիի արվարձանների վրա: «Reuters»-ը հաղորդում է, որ ցուցարարների կողմն է անցել Միսուտարա քաղաքը, որը երրորդն է Լիբիայում: Տրիպոլիում Կադաֆիի կողմնակիցները անցկացնում են ցույցեր: Մինչդեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւի արդյունքում միջազգային քրեական դատարանը սկսել է նախնական քննությունը` պարզելու Լիբիայում սպանված մարդկանց մահվան մանրամասները:Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձեւ, որով դատապարտում է Կադաֆիի իշխանությանը սեփական ժողովրդի նկատմամբ զենք կիրառելու համար, արգելում է իշխանության վերնախավի մուտքը այլ երկրներ, սառեցնում նրանց բանկային հաշիվները արտասահմանյան բանկերում:Կադաֆիի օրերը հաշվված լինելու հանգամանքի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ նրանից փախել է նաեւ 38-ամյա ուկրաինացի սիրուհին:
ԲԱՆ ՉՄՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ