ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի նոր իշխանությունները արգելել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ու նրա ընտանիքի անդամներին լքել երկիրը: Արգելք է դրված նաեւ Մուբարաքի եւ նրա բոլոր հարազատների բանկային հաշիվների վրա: Հայտնի է, որ միայն շվեյցարական բանկերում Մուբարաքը ունի տասնյակ միլիոնավոր դոլարների հաշիվներ, որոնք, փաստորեն, այսօր իշխանության գլխին կանգնած բանակի հրամանատարական կազմը նրան արգելում է օգտագործել: Զինվորականները խոստացել են առաջիկա վեց ամսում կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ, որի ընթացքում, ըստ որոշ փորձագետների, նախագահ ընտրվելու ամենամեծ հնարավորություններն ունի արաբական լիգայի կազմակերպության նախագահ, ծագումով եգիպտացի Ամր Մուսան: Հիշեցնենք, որ հրաժարականից հետո Մուբարաքը տեղափոխվել էր ապրելու Շարմ Էլ Շեյխ: Իսկ կրտսեր որդին ու կինը, ըստ որոշ տվյալների, արդեն Շվեյցարիայում են:




Լրահոս