Ծանրամարտ Մ20. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի Էլիաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակում են Հայաստանի երիտասարդ ծանրամարտիկները:

Մ20 տարեկանների 77 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 326 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հռչակվել չեմպիոն:

Պոկում վարժությունում Հովհաննիսյանի ցույց տված 147 կգ-ը երրորդ արդյունքն էր, իսկ հրում վարժությունում 177 կգ արդյունքով հայ ծանրորդը առաջ է անցել մրցակիցներից: Հովհաննիսյանը հաջողությամբ է կատարել բոլոր 6 մոտեցումները:




Լրահոս