ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է նոր հավելված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:

Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝
– ընթերցել տարբեր QR կոդեր
– հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի
– անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները
– հետևել բանկի նորություններին և գործող սակագներին

Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:
Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում:




Լրահոս