Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման ևսպասարկման մշակույթը, շարունակաբար կատարելագործվողծառայություններն ու ներկայացվող նորարարությունները մնում են ուսանողության ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հերթական բաց դասը կազմակերպվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի«Սերվիս» մասնագիտության ուսանողների համար:
Ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացող ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին և արժեհամակարգին:
«Բիզնեսում հաջողության հասնելու համարկարևոր են և՛ նոր գաղափարներով հանդես գալը, և՛ մարքեթինգային ճկուն լուծումներ առաջարկելը, և՛ ճիշտ հաշվարկը, վերլուծություններն ու կանխատեսումները: Իսկ այդ ամենը հանրագումարի բերող գործիքնսպասարկման քաղաքակիրթ մշակույթն է: Մրցակցային մեր առավելությունը այդ ամենի հանրագումարի արդյունք է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց: Ուսանողները եղել են զանգերի և սպասարկման կենտրոններում: Գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: Բուհերի հետ համագործակցության շրջանակում նման միջոցառումների կազմակերպումըկարևոր է փորձի փոխանակման տեսանկյունից:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: