
Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի եռակի հաղթող, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Էնդի Մարեյը Telegraph Sport-ի վարկածով ճանաչվել է Մեծ Բրիտանիայի պատմության մեծագույն մարզիկ:
Պարբերականը մրցանակը հանձնել է ընթերցողների, թղթակիցների և 13 մարզական փորձագետների քվեարկության արդյունքում: