ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հիշեցրել է Հալեպի շարժական հոսպիտալի ռմբակոծման մասին, որի արդյունքում ռուս բժիշկներ զոհվեցին:
Ինչպես ասվում է կուսակցության կայքում, Ռուսաստանին ոչ մի ցավակցություն չհղվեց:
«Ինչո՞ւ Եվրոպան չի արձագանքում մեր հոսպիտալի ռմբակոծմանը: Քանի որ հակառուսական տրամադրությունները ձեռնտու են նրանց: Մարտի դաշտում նրանք չեն կարող հաղթել Ռուսաստանին, վախենում են: Փորձում են սադրանքի ճանապարհով: Սակայն մեզ չեն կոտրի, մեր բանակը ցույց է տվել իր ուժը»,-ասել է Ժիրինովսկին:
«Աշխարհում ոչ մի բանակ չի համեմատվի մեր բանակի հետ: Բանակը պետության դեմքն է: Մարդկության կառավարման գլխավոր շարժիչ ուժը զինված ուժերն են: Ազատությունն ու ժողովրդավարությունը կարող է ապահովել միայն այն երկիրը, որն ունի ժամանակակից ուժեղ բանակ: Ամերիկան մտածում էր, որ փողով կարող է ամեն ինչի հասնել, սակայն չստացվեց: Ռուսական բանակի նման բանակ գոյություն չունի»,-նշել է նա: