ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վ արչությունից:
«Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնումով: Նա արժանապատվորեն ծառայեց մեր երկրին ու ժողովրդին` իր պրոֆեսիոնալիզմը, հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ ի սպաս դնելով հայրենիքին:
Խորապես ցավակցում եմ Արմեն Երիցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում: