Հարց քաղաքացիներից` եթե վարորդը վարչական իրավախախտում է կատարել և շուտ է վճարում այդ ակտը, հնարավո՞ր է՝ գործեն զեղչեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ եթե վարորդը վարչական իրավախախտում է կատարել եւ շուտ է վճարում այդ ակտը, ապա հնարավոր է՝ գործեն զեղչեր: Այսինքն՝ որքան շուտ է ակտի վճարումը կատարվում, այնքան մեծ է հնարավորությունը, որ որոշակի արտոնություններ կգործեն: Խնդրում եմ ասեք՝ նման բան կա՞, թե՞ ոչ:

Կարեն Գեւորգյան, առաքիչ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկայումս ՀՀ գործող օրենսդրությամբ՝ խախտում կատարած անձի կողմից վարչական տուգանքի գումարը սահմանված ժամկետից շուտ վճարելու դեպքում որեւէ բարենպաստ հետեւանք սահմանված չէ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված են տարբերի չափի տույժեր: Օրինակ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` 5.000 դրամ, տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը՝ 10.000 դրամ, իսկ, օրինակ, ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը՝ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով՝ 20.000 դրամ:




Լրահոս