ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Մինչեւ դեկրետ  գնալս աշխատում եւ ստանում էի 200 հազար դրամ աշխատավարձ: Բայց հայտնի օրենքի պատճառով ֆիզարձակուրդս հաշվարկվեց 150 հազար դրամի չափով: Հետո էլ ասացին, թե այդ տարբերությունը պիտի ստանանք: Ե՞րբ է դա լինելու:ՀԵՐՄԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, 31 տարեկան, ծրագրավորողՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Ներկայացված նախագծի համաձայն` վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը (առավելագույն շեմը պահպանվում է մյուս նպաստների համար)` ըստ այդմ վերանայելով նաեւ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը (արդյունքում վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով):Նախատեսվում է փոփոխություններին տալ հետադարձ ուժ: Ըստ այդմ` գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության եւ ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով: Եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը: Նախագիծը ՀՀ կառավարության  2011 թվականի փետրվարի 24-ի նիստում համարվել է անհետաձգելի եւ ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմա հղիության նպաստ ստացողները պետք է սպասեն ԱԺ-ի գործունեության ավարտին: Եւ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը երբ ՀՀ նախագահը վավերացնի, նոր այդ ժամանակ նպաստը կստանան:




Լրահոս