
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել չինական ակումբները:
«Daily Mail»-ի փոխանցմամբ, Չինաստանի կառավարությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել Իբրահիմովիչին հրավիրելու`չինական ակումբների նախաձեռնությունը: Չինաստանում Իբրահիմովիչի տարեկան աշխատավարձը կարող է կազմել 143 միլիոն եվրո: