ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն:
Քաղաքակիրթ հանրությունը պետք է համատեղ ջանքերով պայքարի նման երեւույթների դեմ՝ թույլ չտալով, որ անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը տարածում գտնեն:
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Ձերդ գերազանցություն, ընդունեք խնդրեմ խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: