Վերսկսվել են Սևանա լճում հոկտեմբերի 31-ին կորած ձկնորսի որոնման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 11:30-ից, վերսկսվել են Սեւանա լճում կորած ձկնորսի որոնողական աշխատանքները:

Նշենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ դեկտեմբերի 9-ին որոնողական աշխատանքները դադարեցվել էին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։

Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։

Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:




Լրահոս