Թրամփին դուր է եկել Քլինթոնի պարտության մասին Պուտինի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` արված երեկ տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վլադիմիր Պուտինը դեմոկրատների մասին երեկ ասաց. «Իմ կարծիքով` դա ստորացուցիչ է: Պետք է կարողանալ արժանավայել պարտվել: Դա այնքան ճիշտ է»,-թվիթերի իր էջում գրել է Թրամփը:

Պուտինը նաև հայտարարել էր, որ «դեմոկրատները պարտվել են բոլոր ճակատներում»:




Լրահոս