Թունիսում ձերբակալվել է Բեռլինի տոնավաճառի վրա հարձակված ահաբեկչի զարմիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թունիսի անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է Բեռլինի տոնավաճառի վրա հարձակված ահաբեկչի զարմիկն ու ևս երկու կասկածյալ, փոխանցում է BBC-ն:

Թունիսի ՆԳՆ-ի հաղորդմամբ` ձերբակալվածների տարիքը 18-27 է, նրանք բոլորը պատկանում էին «ահաբեկչական բջջին»:

Ուրբաթ օրն առավոտյան հայտնի է դարձել, որ 24-ամյա Անիս Ամրին, ով Բեռլինի տոնավաճառում գտնվող ամբոխի վրա հարձակվեց, իտալական Միլանում ոչնչացվել է: Հարձակման արդյունքում զոհվեց 12 մարդ, 49-ը վիրավորում ստացավ:




Լրահոս