Գագիկ Ծառուկյանի համար կապիկի տարին, ի տարբերություն դրա նախորդի, առավել հանգիստ էր եւ նախապատրաստական փուլ էր ենթադրում: Ձեզ հաջողվեց նախորդ տարվա ընթացքում բացահայտել մի շարք «կապիկների», որոնց հետ շփվել էիք տարիներ շարունակ:
Բայց աքաղաղի տարին բարդ է լինելու Ձեզ համար, պետք է զտեք շրջապատը, զինվեք համբերությամբ, զգացմունքայնությունը մի կողմ դնեք ու կշռադատված վճիռներով առաջ շարժվեք: Աստղերը հուշում են, որ ոսկի սիրող աքաղաղի տարում Դուք ֆինանսական լուրջ ծախսերից չեք կարողանալու խուսափել, եւ հաջողությունը մեծապես կախված կլինի քսակի բացվածքի տրամաչափից:
Աշխատեք չկրկնել անցյալի սխալները, չհավատալ Ձեզ մեծարողների խոսքերին Ձեր ամենակարողության մասին, քանի որ իրադարձությունները պտտվում են հետ:
Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում
Պետական եւ քաղաքական այրերի ապագան գուշակեց Թագուհի Թովմասյանը