Ձեր կյանքում անսպասելի շրջադարձ կլինի․ ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին 2019 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականը Դեղին Հողե Խոզի տարի է: Խոզն ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը: Վերադարձվում են պարտքերը, եկամուտ է գալիս եւ ընդհանրապես շնչելը դառնում է շատ ավելի հեշտ: Դյուրին է դառնում նաեւ անիրատեսական իղձերի իրականացումը: Ավելի հաճախ, քան նախորդ տարի: Գիտության եւ արվեստի ծաղկման տարի է սպասվում: Պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի:

Սպասումների, հույսերի իրականացման ակնկալիքների, մտածելու եւ բուռն աշխատանքի տարի է լինելու: Պաշտոնյաների ու հասարակական բարձր դիրք ունեցողների համար ծանր ու փորձություններով լի տարի է սպասվում: Պատասխանատվությունը պետք է իշխի բոլորի հոգիներում, սրտերում և գործողություններում: Կազմաքանդման աշխատանքներն ավարտված են, եկել է սարքելու, շինելու, արարելու և ստեղծագործելու եռուն ժամանակաշրջան: Տարին խոստանում է հանգիստ լինել, սակայն միայն արտաքնապես: Խոզի տարում շատերի կյանքում միանգամից կտրուկ փոփոխություններ կգրանցվեն:

Ավանդույթի համաձայն, Ժողովուրդ օրաթերթը հրապարակում է հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների հումոր-աստղագուշակը՝ փորձելով կանխատեսել  նրանց ապագան:

Գագիկ Ծառուկյան ԲՀԿ նախագահ (կարիճ)- Ձեզ սպասում են շատ լուրջ իրադարձություններ` կայուն եւ անկայուն: Թեեւ ողջ տարվա ընթացքում առատաձեռնությամբ կանգնում եք բոլորի կողքին, սակայն ամեն անգամ ընտրությունների ժամանակ պարզվում է, որ ձեր հացի մեջ այնքան էլ աղ չկա: Կարիճներ, ամրացրեք Ձեր անվտանգության գոտիները, քանի որ Ձեր ինքնաթիռը կհայտնվի տուրբուլենտային գոտում:

Տարվա սկզբում ձեզ ֆինանսական հաջողություն է սպասվում: Ամառը և տարեվերջը կարող են դժվար ժամանակշրջան լինել, այդ ընթացքում ցանկալի է ռիսկի չդիմել և ներդրումներ չկատարել: Ձեր կյանքում անսպասելի շրջադարձ կլինի, պատրաստվեք դրան: Այն ձեզ հնարավորություն կտա արժեքավոր փորձ ձեռք բերել եւ ավելի ուժեղ դառնալ:  Իսկ առայժմ զգուշավորթյունը չի խանգարի: Աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել ընտանեկան հարցերով:




Լրահոս