«Սպասում էի, որ գնդակը կհայտնվի առջևում, սակայն արդեն այն իմ հետևում էր, ուստի միակ բանը, որը կարող էի անել, հետադարձ հարվածով բախտս փորձելն էր, արեցի և հաջողության հասա:
Այժմ ինձ շատ լավ եմ զգում, շնորհակալ եմ: Վնասվածքից ոչ մի հետք չի մնացել, այդ պատճառով շատ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու և թիմի հաղթանակին մասնակցելու և օգնելու համար»: Խոսելով իր ֆանտաստիկ գոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»: