Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ գոլը ` «Սանդերլենդի» դեմ խաղին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:

Հանդիպման առաջին գոլը 39-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո խփեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը:

Վնասվաքծից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 62-րդ րոպեին: 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` կրնկի հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ Մոուրինյուի թիմը վաստակեց 33 միավոր:




Լրահոս