Armenian text to speach

Հայկական կողմը երեք զոհ ունի. մանրամասներ Տավուշում դիվերսիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմն  ունի երեք զոհ:  Այս տեղեկությունը հաստատեց  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զոհերից երկուսը զինվոր են, մեկը՝  սպա:

Հավելենք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը  lragir.am-ի թղթակցին հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն, զինվորները լվացվելիս են եղել, երբ կատարվել է հարձակումը: Սպան շտապել է նրանց օգնության, սակայն զոհվել է հակառակորդի գնդակից:

Հավելենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։




Լրահոս