Արթուր Ալեքսանյանը վարկանիշային աղյուսակի առաջատարն է, Միհրան Հարությունյանը՝ երկրորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշային աղյուսակները:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել 66 կգ քաշային կարգում : Նա զիջում է միայն սերբ Դավոր Շտեֆանեկին: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի եզրափակիչում հայ ըմբիշին հաղթել էր կողմնակալ մրցավարության շնորհիվ:

Իսկ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշայինների աղյուսակը:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 8-րդն է 71 կգ քաշային կարգում, իսկ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը 12-րդ տեղում է:

 




Լրահոս