ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը ԿԸՀ-ի կողմից հաստատվել է:

Ըստ ժամանակացույցի` դիտորդների հավատարմագրման դիմումների՝ ԿԸՀ ներկայացման վերջնաժամկետը մարտի 18-ն է: Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է մարտի 5-ին, ավարտվում մարտի 31-ին:

Քվեարկությունը կսկսվի ապրիլի 2-ին՝ ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին:

Իսկ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն ապրիլի 3-ին՝ մինչև 20:00-ն:




Լրահոս