
ArmԼur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա հոկտեմբերի 21-ի որոշմամբ «Զեյթուն Շուկա» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Իսկ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է այս տարվա փետրվարի 15-ին:
Նշենք նաեւ, որ «Զեյթուն Շուկա» ընկերության սեփականությունն է հանդիսանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երբեմնի հայտնի Զեյթունի շուկան: Այն դեռեւս 2015 թվականին 931 մլն դրամով աճուրդի էր հանվել, ապա՝ վաճառվել: Ընկերությունը վերջին տարիներին ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ: 2011 թվականին ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային տեսչությունը տուգանքի ենթարկեց շուկային առանց համապատասխան լիցենզիայի առեւտրական գործունեություն իրականացնելու համար:
Նկատենք, որ այժմ Զեյթունի շուկայում իրականացվում են շինաշխատանքներ: Հայտնի չէ նաեւ, թե հետագայում կառուցապատելուց հետո շուկան ինչ է լինելու՝ հյուրանո՞ց, թե՞ սուպերմարկետ: