ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով «ոսկե երիտասարդության» թեմային, առաջարկել է պատժել սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին՝ արտաքսելով նրան Ռուսաստանից:
«Մեզ ամեն օր ցույց են տալիս այդ Մառա Բաղդասարյանին: Նա արդեն ավելի հայտնի է, քան Կարմիր գլխարկի մասին հեքիաթը: Մառա, խեղճ Մառա»,-այդպես է իր խոսքը սկսել Ժիրինովսկին՝ նշելով, որ կասկածի տակ է դնում նրա վատ առողջական վիճակը:
«Անհրաժեշտ է նոր պատիժ կիրառել՝ արտաքսում, ինչպես եղել է կայսրի ժամանակ: Նրա համար դա դաժան պատիժ կլինի, և այդ ժամանակ նրա մայրն ու հայրը չեն կարող օգնել Մոսկվայի սահմաններից դուրս»,-նշել է նա: