
Այլ կուսակցությունների հետ քննարկումները շարունակվում են, բայց Հայաստանում այնպիսի մթնոլորտ է ձևավորված, որը մեկը մյուսին չի վստահում, մարդիկ էլ կան, որ սիրահարված են իրենք իրենց և չեն ուզում ձևափոխվել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քաղաքական ուժերի հետ բանակցություններին, այս մասին նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը:
«Մարդիկ կան, որ մնացել են իշխանությունների կոնտրոլի տակ, կատարում են նրանց հրահանգը: Այո, բանակցությունները շարունակվում են, բայց վերջնական արդյունք չկա», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: