
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Ռուսաստան թուրքական նարինջի խմբաքանակի ներկրումը, որոնցում կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել՝ միջերկրածովյան միջատ, փոխանցում է RNS-ը:
«Ռուսաստանի Դաշնության տարածքում կարանտինային օբյեկտի տարածման կանխման նպատակով արգելվել է Ռուսաստան թուրքական նարինջի ներկրումը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
2016թ. հոկտեմբերին ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Ռուսաստանը հանեց թուրքական մրգերի ներկրման արգելքը, սակայն լոլիկը, վարունգը, մի շարք այլ բանջարեղեններ և հատապտուղներ նախկինի պես մնում են արգելքի տակ: