Ռուսաստանը սահմանափակել է բելառուսական մի քանի գործարաններից մսի մատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը խստացրել է պահանջները, ինչպես նաև սահմանափակել բելառուսական մի քանի գործարաններից մսի մատակարարումը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն:

Նրա խոսքով՝ բելառուսական ծագման ապրանքի մեջ Listeriamonocytogenes և պաթոգեն օրգանիզմներ են հայտնաբերվել:

Նա նաև նշել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը նպատակահարմար է համարում բելառուսական մի քանի գործարանների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը նոր պահանջներ էր ներկայացրել Բելառուսին՝ կապված խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտի հայտնաբերման հետ:




Լրահոս