Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Արտաշատի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս