
Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում 6:4, 6:2, 6:4 հաշվով հաղթեց ամերիկացի Սեմ Կուերիին: 1/8 եզրափակիչում բրիտանացի թենիսիստը կխաղա Գերմանիան ներկայացնող Միշա Զվերևի հետ:
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ չեխ Տոմաշ Բերդիխի նկատմամբ՝ 6:2, 6:4, 6:4: Նրա հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կեյ Նիսիկորին: