ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց իր պաշտոնը հունվարի 20-ին: Նրա կնոջ` Մելանյայի և մյուս ամերիկացի նախագահների կանանց մասին` ֆոտոշարքում:
Երդմնակալության արարողությանը հաջորդած պարահանդեսին Դոնալդ և Մելանյա Թրամփերն իրենց առաջին պարը պարեցին, պարի համար ընտրվել էր Ֆրենկ Սինատրայի May Way երգը:
44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշելը:
Ամերիկացիների մեծամասնության կարծիքով` Միշելը Սպիտակ տանն անցկացրած 8 տարիների ընթացքում «ոճի իկոնա» և աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է դարձել:
Լոռա Բուշ` ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կինը: Հենց նա է եղել կանանց և երեխաների առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի հեղինակը:
Հիլարի Քլինթոն` ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կինը: 2016թ. նա փորձեց կրկին վերադառնալ Սպիտակ տուն, սակայն պարտվեց Դոնալդ Թրամփին:
1993թ. հունվարի 20-ին Բիլ Քլինթոնի երդմնակալությանը նվիրված պարահանդեսի ժամանակ:
Բարբարա Բուշ` ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը: Ջորջ Բուշ ավագը կառավարել է 1989-1993թթ.:
Նենսի Ռեյգան` ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոմալդ Ռեյգանի կինը, առաջին տիկին է եղել 1981-1989թթ.:
Ռոզալին Քարթեր` ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի կինը, առաջին տիկին է եղել 1977-1981թթ.:
Բեթթի Ֆորդ` ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդի կինը, առաջին տիկին է եղել 1974-1977թթ.:
Նրանք Սպիտակ տան ամենաանկեղծ զույգն էին և չէին թաքցնում իրենց սերը:
Փեթ Նիքսոն` ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կինը, առաջին տիկին է եղել 1969-1974թթ.:
Ռիչարդ Նիքսոնն ԱՄՆ պատմության մեջ միակ նախագահն էր, ով լքեց պաշտոնը ժամկետից շուտ: Պատճառը Ուոթերգեյթի սկանդալն էր:
Լեդի Բյորդ Ջոնսոն` ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կինը, առաջին տիկին է եղել 1963-1969թթ.:
Լինդոն Ջոնսոնը զբաղեցրել է նախագահի պաշտոնը Քենեդիի սպանությունից հետո:
Ժակլին Քենեդի` ԱՄՆ 35-րդ նախագահի կինը, առաջին տիկին է եղել 1961-1963թթ.:
Դեմոկրատ Ջոն Քենեդին երդմնակալության արարողության ժամանակ իր խոսքն այսպես ավարտեց. «Մտածեք ոչ թե այն մասին, թե ինչ կարող է ձեզ տալ երկիրը, այլ այն մասին, թե ինչ կարող եք տալ դուք»: