Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս