Ժամանակը փող է. Որքան են պատրաստ ծախսել աստղերը, որպեսզի իմանան, թե ժամը քանիսն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարուստ և հայտնի մարդիկ կարող են իրենց ամենալավը թույլ տալ: Իսկ եթե գործը հասնում է ժամացույցներին, ապա այդ հարցում նրանք իրենց հավասարը չունեն:

Նրանք պատրաստ են մեծ գումարներ ծախսել:

Ռոբերտ Դաունի կրտսեր, Jaeger LeCoultre

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը հիշվել է Marvel կոմիքսների էկրանավորմամբ, որտեղ խաղում էր փլեյբոլ Թոնի Սթարքին: Նրա հոնորարները թույլ են տալիս շքեղ ժամացույց գնել: Jaeger LeCoultre ժամացույցն արժե 93500 դոլար:

Սիլվեստր Ստալոնե,  Panerai 

Հոլիվուդի ևս մեկ աստղ՝ լեգենդար Սիլվեստր Ստալոնեն, նա նախընտրում է Panerai Luminor Submersible: Այն արժե  46150 դոլար:

Քրիշտիանու Ռոնալդու, TAG Heuer

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը նախընտրում է TAG Heuer ընկերության ժամացույցը, և արդեն մի քանի տարի է՝ միայն այդ ֆիրմայի ժամացույց է կրում: Վերջերս իր հավաքածուն համալրեց նոր մոդելով՝ TAG Heuer Carrera Heuer 02T, որն արժե 24600 դոլար:

Ռիհաննա, Piaget

Ամերիկացի երգչուհին նախընտրում է 18 կարատանոց ոսկուց պատրաստված Piaget Polo Ladies Gold ժամացույցը: Այն արժե 48440 դոլար:

Jay Z, Hublot

Շոն Քարթերը, առավել հայտնի որպես Jay Z, Hublot-ի երկրպագու է: Երգչի ժամացույցն արժե 94500 դոլար:

Ջոն Տրավոլտա, Breitling

Հոլիվուդյան դերասանը պրոֆեսիոնալ օդաչու է, և պատահական չէ, որ այդ ընկերության ժամացույց է ընտրել, որը սերտ կապ ունի ավիացիայի աշխարհի հետ: Այն արժե 10500 դոլար:

Անդրեյ Մալախով, Zenith

Ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կրում է շվեյցարական Zenith ընկերության արտադրանքը: Այն արժե 15400 դոլար:

Ռենատա Լիտվինովա, Rado

Ռուս դերասանուհի և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան նախընտրում է Rado eSenza Ceramic Touch, այն արժե 8940 դոլար:




Լրահոս