Փակ է Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետական նշանակության Ջրաբեր – Ֆանտան ճանապարհը առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով ժամանակավորապես փակ է:

Բքի պատճառով փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս