
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ թիմի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը կարող է մասնակցել Բունդեսլիգայի 18-րդ տուրի`«Մայնցի» դեմ խաղին:
«Նա արդեն մասնակցել է երկու ինտենսիվ մարզումների և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: Ամենայն հավանականությամբ, Օբամեյանգը կմասնակցի կիրակի օրվա խաղին», – ասել է նա: