«Յունայթեդ»-ը մտադիր է ռեկորդային տրանսֆեր իրականացնել`գնելով Օբամեյանգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով. գրում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբը մտադիր է ամռանը ձեռք բերել ֆուտբոլիստին և նրա տրանսֆերի համար վճարել 90 միլիոն եվրո:

Այս շաբաթ ակումբի բաժնետերերի հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ «կարմիր սատանենրի» գանձարանում առաջացել է պահեստային ֆոնդ, որը կազմում է 120 միլիոն ֆունտ: Այդ գումարով ակումբը մտադիր է աստղային նորեկներ ձեռք բերել:

Եթե գործարքն իրականանա, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի տրանսֆերային նոր ռեկորդ կսահմանի:




Լրահոս