Օբամեյանգը խուսափել է Ռեալ տեղափոխվելու վերաբերյալ հարցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ խուսափել է «Արքայական ակումբ» տեղափոխության վերաբերյալ հարցից:

27-ամյա հարձակվողը, «AS»-ի փոխանցմամբ ասել է, որ չի ցանկանում այդ մասին խոսել:

Իսպանական աղբյուրի փոխանցմամբ, մադրիդյան ակումբն ուժեղացրել է Օբամեյանգի հանդեպ ուշադրությունը, երբ վերջինս Բունդեսլիգայի առաջնության մեկնարկային 4 խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ:




Լրահոս