
«Միսս Տիեզերք-2016» է դարձել 23-ամյա ֆրանսուհի Իրիս Միտտենարը: Նա սովորում է, վիրաբույժ-ատամնաբույժ է:
Մրցույթն անցկացվել է Ֆիլիպիններում: Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ 86 երկրներից:
Սա Ֆրանսիայի երկրորդ հաղթանակն է ավելի քան 60 տարի անց:
«Ես շատ եմ հպարտանում, որ այդ թագը տանում եմ Եվրոպա»,-հայտարարել է Միտտենարը:
Նա ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր էջում: