Ռուբեն Հայրապետյանի խնամի քաղաքապետը կարող է միանալ «Ծառուկյան դաշինքին». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հնարավոր է հրաժարականի դիմում գրի եւ միանա «Ծառուկյան դաշինքին»: Սա առավել ուշագրավ է, քանի որ քաղաքապետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է, եւ նրա միանալը կնշանակի նաեւ Ռուբեն Հայրապետյանի անհամաձայնությունը իշխանությանը:

Քաղաքապետարանում տեղյակ չէին հնարավոր հրաժարականի մասին լուրից, ասացին, որ առաջին անգամ են լսում: Իսկ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարում, ասաց՝ «խոսելու հավես չունեմ», եւ անջատեց հեռախոսը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս