ՖՈՏՈ. Օրգանիզմի ազդանշաններ, որոնք պետք չէ անտեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրգանիզմը բարդ մեխանիզմ է, որը մշտապես ազդանշաններ է ուղարկում ներքին օրգանների աշխատանքում եղած խնդիրների մասին: Սակայն մենք հաճախ անտեսում ենք այդ ազդանշանները:

Աչքերի տակի մուգ շրջանակներ 

Մուգ շրջանակները կարող են հայտնվել անքնության պատճառով, բժիշկները խորհուրդ են տալիս քնել օրական առնվազն 7-8 ժամ: Սակայն դա կարող է լինել նաև անեմիայի (սակավարյունության) հետևանքով, երբ օրգանիզմում քիչ էրիթրոցիտներ են արտադրվում, որի պատճառով աչքերի տակի մաշկը սկսում է մգանալ:

Մատների գույնի փոփոխություն 

Եթե նկատում եք, որ ձեր մատները հաճախ են փոխում գույնը, օրինակ՝ դեղնում, դա հենց այնպես չէ: Դա Ռեյնոյի հիվանդություն է, որի ժամանակ սառը ջերմաստիճանը արյունատար անոթների սպազմ է առաջացնում, ինչը հանգեցնում է գույնի փոփոխությանը:

Ցրված պատկեր

Եթե ձեր աչքերը հաճախ են հոգնում և նկատում եք, որ վատ եք տեսնում, օրինակ, ճանապարհային նշանները նորմալ հեռավորության վրա, հավանաբար, ձեզ մոտ կարճատեսություն կամ աստիգմատիզմ է զարգանում:

«ճանճեր» աչքերի առաջ

Դրանք կարող են ցանկացած տեսք ունենալ. կետերի կամ գծերի: Հայտնվում են հանկարծակի, հատկապես վառ լույսի ժամանակ: Եթե այն չի անցնում մեկ շաբաթվա ընթացքում, ապա դիմեք ակնաբույժի: Այն կարող է տեսողական լուրջ խնդիրների պատճառ լինել:

«Երաժշտություն» որովայնի մեջ

Դա կապված է աղիների գործունեության հետ: Եթե դա հազվադեպ է տեղի ունենում, վախենալ պետք չէ: Սակայն եթե հաճախ է լինում, դիմեք բժշկի:

Մաշկի չորացում

Դա վիտամինների պակասի մասին ազդանշան է: Լիարժեք սնունդը արագ վերականգնում է մաշկը: Եթե չորությունն ուղեկցվում է քորով, ապա առանց մտածելու պետք է բժիշկի դիմել: Հնարավոր է, որ դա սնկային հիվանդություն լինի:

Համի մասնակի կորուստ

Համի ընկալման կորուստը տեղի է ունենում նյարդային համակարգի խախտման հետևանքով: Սակայն հաճախ կարող է վիրուսային վարակների հետևանք լինել:

Աչքի թրթռոց

Աչքի թրթռոցը կարող է խոսել աչքի գերլարվածության մասին: Դրանից ազատվելու համար անհրաժեշտ է սառը թաց բամբակ դնել աչքի վրա: Եթե դա չի օգնում, ապա պետք է դիմել նյարդաբանի:

Զրնգոց կանջների մեջ

Շատերը դրան ուշադրություն չեն դարձնում: Սակայն մշտական  զրնգոցը կարող է պաթոլոգիական վիճակի պատճառ լինել: Սակայն ամենատարածված պատճառը մշտական աղմուկի ազդեցությունն է՝ կապված պրոֆեսիոնալ գործունեության հետ:

Ուսի մկանի տեղաշարժում

Դա կարող է սպորտով զբաղվելու արդունք լինել, սակայն վտանգավոր է և կարող է վնասվածքների հանգեցնել:




Լրահոս